Թե ո՞նց են կոտրել, դա բարդ է ասելը․ մասնագետներն աշխատում են վարչապետի կայքը վերականգնելու ուղղությամբ

Թե ո՞նց են կոտրել, դա բարդ է ասելը․ մասնագետներն աշխատում են վարչապետի կայքը վերականգնելու ուղղությամբ

Այսօր ադրբեջանցի հաքերները կոտրել էին վարչապետի պաշտոնական կայքը՝ primeminister.am-ը: Ադրբեջանցիների թիրախում էին հայտնվել նաև gov.am, e-gov.am  կայքերը: 

Մեդիաանվտանգության փորձագետ Սամվել Հայրապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ կայքը կոտրել են  «Anti-Armenia» ադրբեջանական թիմի մասնակիցները․ «Դա մեծ հաքերային խմբավորումներից բաղկացած ընտանիք է։ Դեռ պարզ չի, թե որ խմբակն է կոտրել։ Հիմա «Դդոս» հարձական տակ է գնում gov.am-ը, բացի դա 2 օր է արդեն լրավական կայքերն են հարձական տակ»։

Հարցին, թե լիարժե՞ք պաշտպանված չէ կառավարության կայքը, մեդիափորձագետը նշեց․ «Այնպես չէ, որ առաջի անգամ են կոտրել, մեր Ազգային ժողովի կայքն էլ էին կոտրել։ Թե ո՞նց են կոտրել, դա բարդ է ասելը, պետք է դոստուպ ունենաք, որ հասկանանք՝ ինչ եղանակով են կորել։ Ինչ-որ թերացում եղել է, որ կարողացել են կոտրել։ Չկա այնպիսի բան, որ չկարողանան կոտրել»։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ այս պահին մասնագետներն աշխատում են կայքի վրա՝ պարզելու հիմնական խնդիրը․ «Հիմա մասնագետներն աշխատանքները տանում են։ Փորձում են, ամեն ինչ անում են, որ արագ լինի»։