Որոշ մաքսատուրքեր մտադիր է չեղարկել 

Որոշ մաքսատուրքեր մտադիր է չեղարկել 

Financial Times պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակտիվ լոբբինգի արդյունքում որոշում է կայացրել ավտոարտադրողներին ազատել որոշ մաքսատուրքերից։ Նման քայլի նա գնալու է, որպեսզի ամերիկյան ավտոմեքենաների՝ ներքին շուկայում կտրուկ գնաճ տեղի չունենա։ Բացի այդ՝ կա մտավախություն, որ մաքսատուրքերը կարող են բերել մատակարարումների շղթաների խափանման, աշխատատեղերի կրճատման։ Ներկրվող բոլոր ավտոմեքենաների, ինչպես նաեւ՝ պահեստամասերի հանդեպ սահմանված քսանհինգ տոկոսանոց ստանդարտ մաքսատուրքերը կմնան ուժի մեջ։ Պահեստամասերի հանդեպ մաքսատուրքի որոշումը ուժի  մեջ է մտնելու մայիսի երեքից։ Սպիտակ տունն այս լուրը դեռ չի մեկնաբանել։ Սակայն պարբերականը գրում է, որ արվտոարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների բանակցությունները նախագահական վարչակազմի հետ որոշակի արդյունքներ տվել են։