Սպորտսմենը դրոշը բարձրացնում է, տուն են տալիս, բա մեր արածը ընդհանրապես գին չունի, հա՞

 Սպորտսմենը դրոշը բարձրացնում է, տուն են տալիս, բա մեր արածը ընդհանրապես գին չունի, հա՞

«Հաշմանդամ օդաչուներիս նկատմամբ ոչ մի ուշադրություն չկա, այն դեպքում, որ մենք իրոք հերոս մարդիկ ենք։ Այո, ես սպորտսմեններին շատ սիրում ու հարգում եմ, բայց մի բան պիտի ասեմ։ Ասենք, եթե մեր սպորտսմենները դառնում են աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, 10 մետր բարձրության վրա եռագույն են բարձրացնում, նրանց տուն են տալի, մեծ գումարներ են տալիս, ամեն ինչ տալիս են, բայց մենք, որ այդ դրոշակը մեռանք բարձրացնելով ամեն տեղ, ոչ մի արձագանք չկա։ Լավ, բա էդ մենք հեչ գին չունենք, հա՞»։  Այս մասին քիչ առաջ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց հաշմանդամություն ունեցող օդաչուներից մեկը։

«Էն, ինչ մենք ենք արել, սաղ սուտ էր, հա։ Մենք Ղարաբաղի իսկական հերոս էլ ունենք մեր ցուցակի մեջ՝ Անդրեասյան Միշան։ Նրան խփել են օդի մեջ, նա վառվող օդանավի մեջ մարդկանց է փրկել, հիմա առողջականը այնքան վատ է,որ չի կարողացել անգամ մեզ հետ այստեղ գալ այսօր։ Շատ հերոս տղերք ունենք, բայց ու՞մ է պետք, որ թքած ունեն մեզ վրա»,- ասաց նա։