Կզոհաբերվեն նաև անգամ նրանք, ովքեր իր հրամանով կհոշոտեն իրենց թիմակիցներին
Այն, ինչ կատարվում է ռեժիմի ներսում առավել քան օրինաչափ է: Կոմպրոմատների, ահաբեկելու, շանտաժի ու նմանատիպ այլ բնույթի գործիքակազմի կիրառման մեթոդաբանությամբ՝ «պարտիական չիստկաներ»-երը նիկոլական նեոբոլշևիզմի դասական դրսևորումներն են: Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական դպրոցի «Հասարակագիտություն» և «Պատմություն» առարկաների ուսուցիչ, պատմաբան Դավիթ Ֆիդանյանը:
«Իրեն «Փոքրիկ Ստալին» երևակայող պետական դավաճանի օրոք այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Նիկոլը կզոհաբերի բոլորին: Անգամ նրանց, ովքեր իր հրամանով կհոշոտեն իրենց թիմակիցներին: Մեկ դրական երևույթ կա էս ամենի համատեքստում: Հասարակությունը, ի դեմս պետական դավաճանի և ՔՊ-ի, տեսնում է՝ ինչ աղբանոցի և ինչ զզվելի բարքերի հետ գործ ունի»,-նշել է նա:
Կարծիքներ