Տևեսը կարող է վերադառնալ ԱՊԼ

 Տևեսը կարող է վերադառնալ ԱՊԼ

Արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը, որն այս պահին հանդես է գալիս արգենտինական  «Բոկա Խունիորսի»  կազմում, հնարավոր է կրկին վերադառնա Անգլիայի առաջնություն։  Tribalfootball- ի տեղեկություններով, արգենտինական ակումբի ղեկավարությունը 36- ամյա ֆուտբոլիստին հերթական անգամ պայմանագիրը երկարաձգելու առաջարկություն է արել, որը Տևեսը մերժել է։

Անգլիական մարզական մամուլում այս պահին լուրեր են շրջանառվում, որ արգենտինացին ցանկանում է վերադառնալ հարազատ «Վեսթ Հեմի» կազմ, ակումբ, որտեղից Տևեսը սկսել է իր եվրոպական կարիերան։ Ֆուտբոլիստը հենց «Վեսթ Հեմից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։