Ուկրաինան պետք է ձմռանը շարունակի հարձակվել․ Ուոլես

Ուկրաինան պետք է ձմռանը շարունակի հարձակվել․ Ուոլես

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ է ձմռանը շարունակել հարձակումը՝ ռազմի դաշտում ունեցած առավելություններից օգտվելու համար։

Ուոլեսը The Daily Beast-ին տված հարցազրույցում ասել է, որ դա հենց այն խորհուրդն է, որը նա կտա իր ուկրաինացի գործընկերներին, փոխանցում է UNIAN-ը։

«Հաշվի առնելով այն առավելությունները, որ ուկրաինացիներն ունեն ռազմական պատրաստվածության, զինտեխնիկայի և որակյալ զինվորականների առումով՝ ի տարբերություն բարոյալքված, վատ պատրաստված և վատ տեխնիկա ունեցող ռուսների, Ուկրաինային ձեռնտու կլինի շարունակել և պահպանել հարձակման դինամիկան առաջիկա ձմռան ընթացքում»,- պարզաբանել է բրիտանացի նախարարը։