Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների երրորդ փուլի արդյունքներից գոհ են 

Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների երրորդ փուլի արդյունքներից գոհ են 

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ամերիկա-իրանական միջուկային գործարքի բանակցությունների երրորդ փուլի արդյունքները գոհացնող են։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Բանակցությունների ընթացքը գոհացնող են։ Երկու կողմերն էլ լուրջ են տրամադրված։ Համաձայնության գալու հարցում զուսպ լավատեսական տրամադրվածություն կա»,- ասել է նախարար Արաղչին։ Նա հավելել է, որ երկխոսությունը ավելի լուրջ մթնոլորտում է ընթացել, սակայն ի հայտ են եկել որոշ տարակարծություններ։ Դրա համար էլ կողմերին անհրաժեշտ է «տնային խորհրդակցություններ անցկացնել»։ «Երրորդ փուլը ավելի լուրջ էր, քան նախորդները։ Աստիճանաբար խորանում ենք տեխնիկական մանրամասների մեջ»,- նշել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը։