Kuwait Airways-ը դադարեցնում է թռիչքները դեպի Իրան՝ կորոնավիրուսի պատճառով

Kuwait Airways-ը դադարեցնում է թռիչքները դեպի Իրան՝ կորոնավիրուսի պատճառով

Քուվեյթի ազգային ավիափոխադրող հանդիսացող Kuwait Airways ընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Իրան՝ Ղումում նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պատճառով։

Նշենք, որ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ նոր տիպի կորոնավիրուսի հինգ դեպք էր հայտնաբերվել Ղում եւ Էրաք քաղաքներում, որոնցից երկուսը մահացել էին։ Տեղեկություն այն մասին, թե երբ են վերականգնվելու թռիչքները դեպի Իրան, չի հաղորդվում։