Վլադիմիր Զելենսկու վարկանիշը իջել է 30 տոկոսից

Վլադիմիր Զելենսկու վարկանիշը իջել է 30 տոկոսից

Ուկրաինացիների 30 տոկոսից քիչ բնակչությունն է, որ աջակցում է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային առաջիկայում, ապա Զելենսկին կհավաքեր 30 տոկոսից էլ քիչ քվե։ Այս մասին վկայում են «Ռեյտինգ» խմբի իրականացրած սոցհարցումների տվյալները։ Այնուհանդերձ, նա առաջատարն է։ Երկրորդ տեղում Յուրի Բոյկոն է՝ 15,5 տոկոս քվեով, իսկ եռյակը եզրափակում է նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 14 տոկոսով։ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ունի 9,3 տոկոս քվե, ըստ իրականացված սոցհարցման արդյունքների։