Թիրախում կրկին միգրանտներն են. ի՞նչ է առաջարկում ՌԴ ՔԿ-ն

Ռուսաստանը դիտարկում է միգրանտների համար պարտադիր գենոմային գրանցում մտցնելու հարցը։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի աշխատակիցները շարունակում են ուսումնասիրել այս թեմայի շուրջ հարցերը, ասել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
«Մենք բազմիցս առաջարկել ենք տարբեր միջոցներ՝ ազդելու իրավիճակի վրա [միգրացիոն ոլորտում]... Առաջարկվել է նաև ներդնել միգրանտների համար պարտադիր գենոմային գրանցում, և միգուցե նման փորձ կատարվի Մոսկվայում», - «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նշել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ Քննչական կոմիտեի աշխատակազմը շարունակում է այդ թեմայով աշխատանքները։
Ռուսաստանում դեռևս 2023 թվականին է առաջարկվել միգրանտներին պարտավորեցնել գենոմային գրանցում անցնել:
Օրենքում համապատասխան փոփոխությունները պատրաստել է Պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անատոլի Վիբորնին։ Միջոցառումների նպատակն է նվազեցնել հանցավորության մակարդակը ՌԴ այցելող օտարերկրացիների շրջանում։
Կարծիքներ