Թրամփի կինը գրառում է կատարել

Թրամփի կինը գրառում է կատարել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, իր ամուսնուն կրակած տղամարդուն հրեշ է անվանել և ասել, որ այս մահափորձը կարող է հանգեցնել «կործանարար փոփոխությունների» իր իրենց որդու՝ Բարոնի կյանքում։

«Երբ տեսա, որ փամփուշտը դիպավ ամուսնուս, ես հասկացա, որ իմ և Բարոնի կյանքը կործանարար փոփոխությունների եզրին է», - ասվում է Մելանիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել: