ԱՄՆ փոխնախագահն այս շաբաթ կհանդիպի Զելենսկու հետ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 14-ին մեկնարկող Մյունխենի անվտանգության համաժողովում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Միջոցառմանը ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Զելենսկին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Դի Վենսը։
Strana.ua-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը կներկայացնի Կիևի դիրքորոշումը հակամարտությունը դադարեցնելու և երկարաժամկետ ու տեւական խաղաղության հասնելու վերաբերյալ։
Այդ նպատակով Ուկրաինան ցանկանում է քննարկել անվտանգության երաշխիքները։
Կարծիքներ