Հրազդանում խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել (Տեսանյութ)

Հրազդանում խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել (Տեսանյութ)

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի դեղատան վարիչը, ըստ նախնական տվյալների, 2019թ. ընթացքում պարբերաբար բժշկական կենտրոնում հաշվառված հիվանդներին պետական ոչ առևտրային կազմակերպություններից մեկի կողմից հումանիտար ճանապարհով տրամադրված դեղամիջոցները վաճառել և ստացած գումարները յուրացրել է, իսկ դեղամիջոցներ ստացողների ստորագրությունները` կեղծել: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ նշված դեղատան վարիչը և աշխատողը սեպտեմբեր ամսվա ընթացքում իրենց հարազատների անունից ստորագրել և ստացել են հումանիտար ճանապարհով տրամադրված դեղամիջոցներից, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` շուրջ 2 միլիոն 100 հազար դրամի դեղորայք: Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: