Թրամփն Ուկրաինան վերածել է պարտքերի տակ կքած հաճախորդի. ԶԼՄ

Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո շաբաթների ընթացքում Ուկրաինան կորցրել է ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակը և դարձել «հաճախորդ, որը ծանրաբեռնված է հիմնականում երևակայական պարտքերով»:
Այս մասին գրում է Economist-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության աղբյուրին։
ՌԴ Կուրսկի մարզում ռազմական գործողություններին նվիրված հոդվածում հրատարակությունը նշում է, որ իրավիճակի վրա Թրամփի որոշումների ազդեցության վերաբերյալ Կիևում կարծիքները տարբեր են։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հետախուզական տվյալների փոխանակման դադարեցմանը և Վլադիմիր Զելենսկուն հրադադարի հնարավորությունը դիտարկելու պահանջին։
Ըստ The Economist-ի աղբյուրի՝ ռուսական հակահարձակումը Կուրսկի մարզում համընկել է Թրամփի քայլերի հետ, բայց պարտադիր չէ, որ կապված լինի դրանց հետ։
«Ակնհայտ է, որ Թրամփը չի կարող հանդուրժել մեզ և յոթ շաբաթվա ընթացքում մենք ԱՄՆ դաշնակիցներից դարձել ենք հաճախորդներ, ովքեր իբր Վաշինգտոնին ինչ-որ պարտք ունեն», - պարբերականը մեջբերում է իր աղբյուրի խոսքերը։
Կարծիքներ