Մարկո Ռուբիոն դեմարշ է անում Զելենսկուն

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղյալ է հայտարարել իր նախատեսված այցը Լոնդոն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին մասնակցելու համար, այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ընդունելի չէ Ղրիմը Ռուսաստանի տարածքում ճանաչելու առաջարկը Կիեւի համար։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, հանդիպումը, որը պետք է կայանար այսօր՝ ապրիլի 23-ին, բրիտանական մայրաքաղաքում, ամերիկյան կողմը մտադիր էր առաջարկել Կիեւին ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի թերակղզու նկատմամբ։
Սակայն Զելենսկու՝ լրագրողներին արած հայտարարությունից հետո, որ նման տարբերակը ընդունելի չէ Ուկրաինայի համար, Ռուբիոն չեղարկել է այցը Լոնդոն։ Հայտնի է նաեւ, որ Լոնդոն այցը չեղարկել է նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը։ Լոնդոնյան հանդիպմանն ամենայն հավանականությամբ կմասնակցի միայն ամերիկյան կողմը ներկայացնող մեկ այլ բանագնաց՝ Քիթ Քելոգը։
Կարծիքներ