Շասսիի անիվը վնասած օդանավը վայրէջք է կատարել

Շասսիի անիվը վնասած օդանավը վայրէջք է կատարել

Տորոնտոյի օդանավակայանում շասսիի անիվը վնասած օդանավը վայրէջք է կատարել բարեհաջող կերպով։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Ըստ հաղորդման, օդանավը պատկանում է Air Canada ավիաընկերությանը։ А319 օդանավում եղել է հարյուր քսան ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամները։ Այն օդ էր բարձրացել Նյու-Յորքից։ Օդանավը շասսիի անիվը վնասել էր դեռ օդ բարձրանալիս։ Վայրէջք կատարելիս, օդաչուն խնդրել է անվտանգ միջանցք։ Վայրէջքի վայր են ժամանել հրշետներն ու փրկարարները։ Վայէջքն անցել է բարեհաջող, տուժածներ չկան։