Կոռուպցիա կա, կա կոռուպցիա

Կոռուպցիա կա, կա կոռուպցիա

Այսօր ԱԱԾ-ն հաղորդեց, որ երկու հարկային տեսուչ է ձերբակալվել` կաշառք ստանալու պահին:

«Պետեկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը...իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թ. հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ»:
 
Հերթական պետական պաշտոնյաներն են ձերբակալվում «ազնիվների» դարաշրջանում։

Մեր տեղեկություններով, ոչ թե երեք, այլ չորս անձ է ձերբակալվել: Իսկ ձերբակալված բաժնի պետը Գագիկ Կարապետյանն է:

Զարմանալի օրինաչափությունն այն է, որ եթե նախորդ «թալանչիների» ժամանակ բիզնեսից վերցվող հարկայինների կաշառքը ձևավորվում էր թվից (թաքցրած հարկ, ժամանակաշրջան, ռիսկի գործոն): Այժմ կաշառքը ստացել է հաստատագրված վճարի կարգավիճակ։ Այսինքն` հաստատուն «հարկատեսակ» է սահմանվել տնտեսվարողների նկատմամբ` անկախ ամեն ինչից: Վերջին 4 դեպքերով ձերբակալվում են ուղիղ մեկ միլիոն դրամ վերցնելիս։

Հ.Գ. Ի գիտություն, թավիշից բողոքողների` 2018֊ին ցուցադրաբար ձերբակակալված ՊԵԿ պաշտոնյաները շատ արագ հայտվեցին ազատության մեջ։