ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։

«Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում կողմերին լիարժեք և առանց հապաղելու, ըմբռնմամբ իրագործել համաձայնությունը և վերսկսել առարկայական, առանց նախապայմանների բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-նշվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։

Գլխավոր քարտուղարը կոչ է արել ԼՂ-ում աշխատող մարդասիրական աշխատողների համար անվտանգություն և անխոչընդոտ հասանելիություն ապահովել։