Ադրբեջանի կողմում կռվող արաբ գրոհայինները՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում․ «ՌԻԱ Նովոստի»․ մաս 4-րդ

Ադրբեջանի կողմում կռվող արաբ գրոհայինները՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում․ «ՌԻԱ Նովոստի»․ մաս 4-րդ

Լրագրող Աբբաս Ջուման կարծում է, որ սա ամենափորձառու եւ մարտերում ամենաթրծված խմբավորումն է, եւ Ղարաբաղյան «գործուղման» համար ընտրել են մեծ փորձ ունեցող գրոհայինների։ Ղարաբաղը նրանց համար ավելի գրավիչ է, քան Սիրիան կամ Լիբիան։ Ավելի շատ են վճարում, եւ պայմանները այդքան ծանր չեն։ Շատերը Ղարաբաղյան պատերազմը ընկալում են որպես «վճարովի արձակուրդ»։ ՍԱԲ-ի եւ «Ալ Համզայի» գրոհայինները հիանալի զինված են, հագեցած ամեն ինչով, լավ պատրաստված թուրք ինստրուկտորների կողմից։ Մասնագետը խոստովանում է, որ Ադրբեջանը տիրապետում է թվային եւ տեխնոլոգիական առավելությամբ ԼՂ եւ Ադրբեջանի հանդեպ։ Հենց այս քարտն էլ խաղարկում է Բաքուն, երբ հերքում է գրոհայինների ներգրավվածությունը։ Սակայն սիրիացիները լավ պատրաստված են եւ փորձառու են։ Ըստ էության՝ նրանք թնդանոթի միս են, որոնց զոհելը ափսոսալու առիթ չի տալիս։ Տեղի բնակչության համար վարձկան գրոհայինների մահերը ոչ մի արժեք չունեն, ի տարբերություն կանոնավոր բանակի զոհերի։ The Wall Street Journal-ը գրում է, որ գրոհայինների համար Ղարաբաղյան հակամարտության գոտում այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ եւ երկու հարյուր գրոհային խնդրել է, որ իրենց հետ վերադարձնեն։ Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները եւ կտրուկ կերպով հերքում են օտարերկրացի վարձկանների մասնակցությունը մարտական գործողություններին Բաքվի կողմից եւ իրենց հերթին մեղադրում են Երեւանին՝ իրենց կողմից գրոհայինների ներգրավման մեջ։ Այսպես, ԱՄՆ-ում թուրքական դեսպան Սերդար Ղալըչը հայտարարել է, որ հայերի կողմից հակամարտության գոտում կռվում են իրաքցի քրդեր, որոնք «Քրդական բանվորական կուսակությունից» են։ Ու թեեւ դեսպանը ասել է, որ «կան հստակ ապացույցներ» այդ մասին, որ Իրաքի հյուսիսից քրդեր են մեկնել Հայաստան կռվելու համար, սակայն ոչ մի ապացույց չի տրամադրել։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էլ հերքել է այս մեղադրանքը, ասելով, որ Հայաստանում քրդեր եւ եզդիներ կան, ովքեր ՀՀ քաղաքացիներ են եւ ոչ վարձկաններ։