Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում են

Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում են

Հայաստանի մոտ չորս տասնյակ խոշորացած համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Համայնքի ղեկավար են ընտրում նաեւ Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքում, որտեղ ընտրությունները այնքան էլ հարթ չեն ընթանում:

Քիչ առաջ 27/5 ընտրատեղամասում ՀՅԴ-ի վստահված անձ Մարատ Ավետիսյանից ահազանգ ստացանք, որ ինչ որ մարդիկ «դուխով» գլխարկներով տեղամասի ներսում եւ հարակից տարածում ուղղորդում են ընտրողներին, մոտենում են եւ ասում՝ դուխով: Եւ չնայած ընտրատեղամասում ըստ օրենքի արգելվում է քարոզչությունը, սակայն դուծով գլխարկներով մարդիկ են մտել եւ քվեարկել:

Նույն տեղամասում վաղ առավոտից ընտրողներին ուղղորդելով է զբաղված նաեւ հանձնաժողովի նախագահ, դպրոցի տնօրեն Գայանե Երանոսյանը: Նա նույնպես ընտրության եկածներից շատերին թեւանցուկ ուղղորդում է դեպի քվեարկության, ասում են ՔՊ համակիր է, ամուսինը Վարդան Գեւորգյանն էլ ՔՊ «տասովշիկներից» է, որ վաղ առավոտից շրջում է տեղամասից տեղամաս եւ ուղղորդողներից մեկն էլ նա է:

Նշենք, որ խոորացման արդյունքում Եղվարդը կանվանափոխվի Նաիրի համայնք, այստեղ ՔՊ թեկնածուն ՀՀԿ-ականների ընտրատասովշիկ Վաղարշակ Ամիրխանյանն է, ՀՅԴ-ին՝ Պռոշյանի երջանկահիշատակ գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին, թեկնածուեր են առաջադրել Արամ Սարգսյանը, Ապրելու Երկիրը, ՔՊ-ից, ԱԺ նախկին պատգամավոր, վարչապետի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանջ՝ Լյուդմիլա Սարգսյանը եւ այլք:

Լուսանկարում սեւ հագուստով տղամարդն ուղղորդողներից մեկն է: