Ինչու է ԱՄՆ-ն չարացած Իրանի դեմ․ պարզաբանում է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը

Ինչու է ԱՄՆ-ն չարացած Իրանի դեմ․ պարզաբանում է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը

Իրանցի ժողովրդի անկախ կեցվածքը եւ դիմադրությունը ԱՄՆ ագրեսիային, այն հիմնական պատճառն է, որով պայմանավորված ամերիկյան վարչակազմը այդքան չարացած է Իրանի դեմ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Իրանի դիմադրությունը ԱՄՆ-ին գրավիչ է ողջ աշխարհի համար։ Վաշինգտոնը զայրանում է իրանցի ժողովրդի վրա՝ ունեցած անկախ պետության եւ անկախ ազգի իմիջի համար, որը դիմադրում է ագրեսորին»,- մասնավորապես գրել է այաթոլլա Խամենեին։