Հայտնի են Թուրքիայի ընտրությունների վերջնական արդյունքները

Հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթող է ճանաչվել և վերընտրվել երրորդ ժամկետով։
Ընտրությունների վերջնական արդյունքները տեղական հեռուստաալիքների եթերում հայտնել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի (ԿԸՀ) ղեկավար Ահմեթ Յեները։
«Հանձնաժողովը քննարկել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ստացված առարկությունները։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքներն ուղարկվել են պետական պաշտոնաթերթ՝ հրապարակման։ Արդյունքների համաձայն՝ Էրդողանը հավաքել է 52,18 տոկոս և ճանաչվել Թուրքիայի Հանրապետության ընտրված նախագահ»,- ասել է Յեները։
Կարծիքներ