Արգենտինայի նախագահը հուդայականությու՞ն է ընդունում

Արգենտինայի նախագահը հուդայականությու՞ն է ընդունում

Հուդայականությունը հնագույն միաստվածային կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնի համարում ունի:

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը հուդայականություն է ընդունում։ 

Bloomberg-ը հայտնում է, որ Նյու Յորք ժամանելուն պես (նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն է-խմբ․) Միլեյն այցելել է հայտնի ուղղափառ հրեա ռաբբի Մենախեմ Մենդել Շնեերսոնի գերեզմանը։

Արգենտինացի առաջնորդի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ կաթոլիկ միջավայրում մեծացած նախագահը հուդայականություն է ընդունում։

Հայտնի է, որ շաբաթ օրը նա Բուենոս Այրեսում մասնակցել է հրեական արարողությանը, որտեղ օրհնություն է ստացել ռաբբիից։

Պարբերականի տեղեկություններով, Միլեյը ցանկանում է Արգենտինան դարձնել երկրի պատմության ամենաիսրայելամետ կառավարություններից մեկը, «այն ժամանակ, երբ Լատինական Ամերիկայի այլ երկրներ դեմ են արտահայտվել ՀԱՄԱՍ-ին արմատախիլ անելու՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմավարությանը»:

Արգենտինան տարածաշրջանում ամենամեծ հրեա բնակչությունն ունի։ Միլեյը նախկինում մեկ անգամ չէ, որ խոսել է Իսրայել այցելելու և Արգենտինայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ծրագրերի մասին։