Վարչապետի թերթը առանց խմբագրի է մնացել

Վարչապետի թերթը առանց խմբագրի է մնացել

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը հայտարարություն է տարածել խմբագրի թափուր աշխատատեղի մասին․

««Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և կրեատիվ (նորարար) մտածողությամբ խմբագրի: Մեր թիմն առաջիկայում պատրաստվում է մեծ փոփոխություններ իրականացնել թերթի և լրատվական կայքի օրակարգում, հետևաբար մեզ անհրաժեշտ է ճկուն մտքով, նորարարական լուծումներ փնտրող, նաև լրատվական ոլորտին ու ոլորտի խնդիրներին տիրապետող թեկնածու»: Հայտարարության մեջ նշված չափանիշներին բավարարելը բավականին բարդ է լինելու՝ էլ մի քանի լեզվով գրավոր ու բանավոր իմացության պահանջ, էլ աշխատանքային փորձ, էլ մեդիադաշտի գերազանց իմացություն, եւ ամենակարեւորը՝ «ունենալ լայն աշխարհայացք և նորարարություն ներմուծել լրատվական ոլորտում»։ 

Մեզ հետաքրքրեց, թե ինչու է վարչապետի լրատվամիջոցը նման հայտարարություն տարածել, պարզվեց, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել խմբագիր Լուսինե Բարսեղյանը, ով Աննա Հակոբյանին փոխարինել էր հեղափոխությունից հետո։ Փաստորեն, թերթի սեփականատերերը ոչ միայն հետ չեն պահել խմբագրության վաղեմի աշխատակցին, այլ գեթ մեկ օր էլ չեն սպասել, նույն օրը եւեթ հայտարարություն են տարածել՝ նոր խմբագրի փնտրտուքով։