Սկանդալային ձայնագրություն Փաշինյանի մասին. «Իրան տարել ա արդեն, թող գնա, իսկականից, հանգստանա» (տեսանյութ)

Սկանդալային ձայնագրություն Փաշինյանի մասին. «Իրան տարել ա արդեն, թող գնա, իսկականից, հանգստանա» (տեսանյութ)

Համացանցում տարածվել է մի գաղտնալսված հեռախոսազրույց, որտեղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսով համոզում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին` հանգստանալ, որևէ բան չգրել: Հավանաբար հրաժարականի դիմումի մասին է խոսքը:

Դիանա Գասպարյանն էլ հուզված ասում է, թե ինքը մարդկայնորեն, հատկապես պարտությունից հետո հազարապատիկ ավելի իր հետ էր (նկատի ունի Փաշինյանին), բայց հիմա հասկանում է, որ հանուն պետության ինքը պիտի գնա:

«Թե չէ սենց չի լինի, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը երևի արդեն չի դիմանում, իրա նյարդերը արդեն տեղի են տվել: Թող գնա, իսկականից, հանգստանա: Չի լինի էլ սենց»,-ասում է Գասպարյանը:

Պապիկյանն էլ նորից հորդորում է այդ պահին որևէ բան չգրել` խոստանալով, որ «ինքը առավոտ կկայունանա, նորմալ կլինի»:

Մանրամասն՝ տեսանյութում