Մահացած Ավագի ծառայության ավարտին քիչ էր մնացել

Մահացած Ավագի ծառայության ավարտին քիչ էր մնացել

Երեկ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Ավագը Արարատի մարզի Արարատ գյուղից էր, նա տան կրտսեր զավակն էր։

Ավագ Զաքարյանի ծառայության ավարտին քիչ էր մնացել։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: