Վանեցյանը՝ իր կորոնավիրուսով վարակված լինելու մասին

Վանեցյանը՝ իր կորոնավիրուսով վարակված լինելու մասին

Այսօր մամուլը գրել էր, որ  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով։ Մենք կապ հաստատեցինք Վանեցյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ մի քանի օր է տանը ինքնամեկուսացված է, քանի որ պարզել է, որ վերջին օրերին վարակակիրների հետ է շփվել։

Շաբաթ-կիրակի օրերին թեթեւ ջերմել է, սակայն հրաժարվել են նրան թեստավորել՝ ասելով, որ պետք է սպասեն մի քանի օր, եթե ախտանիշները պահպանվեն, նոր միայն թեստ կհանձնի, ամենայն հավանականությամբ՝ այսօր։

Վանեցյանը խոստացավ՝ թեստի պատասխանը ստանալուն պես կտեղեկացնի հանրությանը։