Ինչու է դատախազությունը երկարացրել դատախազների մրցույթը

Ինչու է դատախազությունը երկարացրել դատախազների մրցույթը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների դիմումների ընդունման ժամկետը երկարացվել է մինչեւ հունիսի 5-ը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ դիմում չկա՞, այդ պատճառո՞վ են հետաձգել ժամկետը, պատասխանեց․ «Ոչ, դիմումներ կան, իհարկե, պարզապես նկատի ունենալով այդ ստորաբաժանման համալրումը առավել մեծ մրցակցայնության պայմաններում իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դիմումները ներկայացնելու և անհրաժեշտ այլ փասատթղթեր լրացնելու  ժամանակահատվածը փոքր ինչ կարճ էր, հաշվի առնելով նաև նախորդ շաբաթվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի առատությունը և հնարավոր է՝ այլ ցանկացողներ կարող են լինել, որոնք պարզապես դեռ չեն հասցրել դա անել, որոշվել է ևս երկու օրով երկարաձգել դիմելու համար նախատեսված ժամանկետը»։
Հարցին, թե քանի՞ դիմող է եղել, Գոռ Աբրահամյանն ասաց, որ այս պահի դրությամբ արդեն ընդհանուր 15 դիմում ներկայացվել է, սակայն դիմումների ստացման պրոցեսը շարունակվում է:

Նա նաեւ նշեց, որ կա ընդհանուր 7 դատախազի պաշտոնի թափուր տեղ։