Թուրքական լիրան նորից պատմական հակառեկորդ է գրանցել 

Թուրքական լիրան նորից պատմական հակառեկորդ է գրանցել 

Թուրքական ազգային արժույթ լիրան նորից փոխարժեքային պատմական ռեկորդ է գրանցել։ 1 ամերիկյան դոլարի դիմաց փոխարժեքը կազմել է 18,44 լիրա։ Նշենք, որ նախորդ անգամ այն կազմել էր 18,42 լիրա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը շաբաթական ռեպոյի /արժեթղթերի գրավադրմամբ կարճաժամկետ միջոցների փոխառության/ տոկոսադրույթը նվազեցրել էր մինչեւ 12 տոկոսի։