Նիստերին չեկող Ծառուկյանը հավաքում է յուր նազիր-վեզիրներին, նիստ անում ու պահանջում կառավարության հրաժարականը

Նիստերին չեկող Ծառուկյանը հավաքում է յուր նազիր-վեզիրներին, նիստ անում ու պահանջում կառավարության հրաժարականը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ ամբիոնից լալահառաչ գոռում էին, որ երկիրը պատերազմի մեջ է, և այս պատերազմի ժամանակ նիստերին չեկող Ծառուկյանը հավաքում է յուր նազիր-վեզիրներին, նիստ անում ու պահանջում կառավարության հրաժարականը, շահարկում հարցեր և բառեր, որոնց իմաստը չի հասկանում:

Ժողովուրդը համախմբվել է 2018-ին հեղափոխության օրակարգի շուրջ, ժողովուրդը 2019-ին վստահության քվեն է տվել իր խորհրդարանական թիմին, կառավարությանն ու վարչապետին: Այն համախմբված է և հիմա՝ անկախ նրանից, որ որոշ խմբեր, կոռոնավիռուսի դեմ պայքարելու փոխարեն, ոտքի տակ են ընկնում:

Համախմբվեք էրեխեք, բայց համապատասխանաբար մի տեղ համախմբվեք, քանի որ կոռոնավիռուսը հաղթահարելուն զուգահեռ գալու է պատասխանի և պատասխանատվության պահը»: