Աջակցում ենք Երևանի ու Բաքվի շարունակական երկխոսությանը․ Պետդեպ

Աջակցում ենք Երևանի ու Բաքվի շարունակական երկխոսությանը․ Պետդեպ

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակմանը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Խոսնակը հրաժարվել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն շարժվում են դեպի ուղիղ երկխոսություն ու ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնն այս կապակցությամբ: 

«Մենք ակնհայտորեն աջակցում ենք այս հարցի շուրջ երկխոսության շարունակմանը: Կարծում ենք, որ սա կայուն կարգավորմանը հասնելու լավագույն միջոցն է, և հետամուտ ենք լինելու դրան»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: