««Ստեղծարար» համաքաղաքացիների երևակայության թռիչքը վայրէջք էր կատարել պատկերասրահի պատերին»

««Ստեղծարար» համաքաղաքացիների երևակայության թռիչքը վայրէջք էր կատարել պատկերասրահի պատերին»

Տարիներ շարունակ մեր «ստեղծարար» համաքաղաքացիների մտքի ու երևակայության թռիչքը վայրէջք էր կատարել Հայաստանի ազգային պատկերասրահի արտաքին պատերին։ Մարդիկ իրենց սիրո խոստովանությունները, մակագրությունները, գրական ու նկարչական զեղումները դրոշմել էին քաղաքի ամենակենտրոնում գտնվող` ամենավեհաշուք շենքի պատերին։
Հայաստանի ազգային պատկերասրահը սկսեց դրանց մաքրման աշխատանքները, ներդրեց զգալի ֆինանսական միջոցներ ու մարդկային մեծ ներուժ, որպեսզի կարողանա վերացնել որոշ մարդկանց տգիտության ու անփութության հետքերը։
Սիրելի համաքաղաքացիներ, հիշենք, որ այս գեղեցիկ շենքը և այդտեղ գործող երեք թանգարանները ազգային հարստություն են։ Պահպանենք և խնամքով վերաբերվենք մեր հարստությանը։

#պահպանենք_միասին_պատկերասրահը

Հայաստանի ազգային պատկերասրահ