Էսօր ոստիկանների հետ թենիս եմ խաղալու. Իշխան Գևորգյան

Այսօր ժամը 20։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի է ունենալու հերթական հանրահավաքը, քաղաքացիներն արդեն քիչ-քիչ գալիս են Բաղրամյան: Հասարակական գործիչ Իշխան Գևորգյանը սաղավարտով ու թենիսի ռակետայով է եկել Բաղրամյան, որպեսզի ոստիկանների հետ թենիս խաղա, երբ վերջիններս կրկին որոշեն լուսաձայնային նռնակներ նետել ժողովրդի վրա:
Հիշեցնենք, որ ոստիկանների երեկվա գործողություններից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 101 քաղաքացի, որոնցից 16-ը մինչ այժմ բուժում է ստանում:
Կարծիքներ