Շնորհակալություն եմ ուզում հայտնել Դավիթ Անանյանին. Փաշինյան

Շնորհակալություն եմ ուզում հայտնել Դավիթ Անանյանին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Խորհրդարանում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ շնորհակալություն հայտնեց ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանից, որը երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքների համար։

Կարծում եմ՝ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ընթացքում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան», - ասաց Փաշինյանը։