«Իմ քայլը» նիստ է հրավիրել

«Իմ քայլը» նիստ է հրավիրել

«Իմ քայլը» խմբակցությունը այսօր 13.00-ին նիստ է հրավիրել, որպեսզի քննարկեն ԱԺ-ն առանց վարչապետի հրաժարականի ինքնալուծարելու նախագիծը։ Մենք անցած շաբաթ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը նման մտադրություն ունի եւ իշխանության իրավաբաններին հանձնարարել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ մշակել, որը կներկայացվի Վահագն Հովակիմյանի հեղինակությամբ։

Փորձել էինք լսել նաեւ Հովակիմյանի կարծիքը, սակայն հրաժարվեց մեկնաբանել, ասելով, որ երբ կլինի նման նախագիծ, կխոսի։

Ի դեպ, իմքայլականների համար անակնկալ է եղել այսօրվա նիստի հրավերը, նրանցից շատերը տեղյակ չէին, թե ինչ հարց է քննարկվելու։