Վախճանվել է Հոլոքոսթի վկաներից մեկը 

Վախճանվել է Հոլոքոսթի վկաներից մեկը 

104 տարեկան հասակում՝ նախօրեին՝ մայիսի 9-ին, վախճանվել է Հոլոքոսթի ամենից հայտնի վկաներից մեկը՝ գերմանացի Մարգո Ֆրիդլենդերը։ Այս մասին հայտնում է գերմանական NTV-ն։ Մարգո Ֆրիդլենդերը ծնվել էր Բեռլինում՝ 1921 թվականին՝ գերմանացի հրեայի ընտանիքում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կարողացել է ողջ մնալ՝ անցնելով համակենտրոնացման ճամբարների ողջ դժոխային իրականության միջով։ Նրա ընտանիքը զոհվել է։ Պատերազմից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ապրել է կյանքի մեծ մասը։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Փորձիր դասավորել կյանքդ» ինքնակենսագրական գրքով, որտեղ նա բացառիկ ազնվությամբ ներկայացրել է Հոլոքոսթի տարիներին ապրած սարսափները։ Գիրքը դարձել է բեսթսելլեր եւ թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ 2010 թվականին՝ 88 տարեկանում Մարգո Ֆրիդլենդերը վերադարձել է Գերմանիա եւ հիմնադրել իր անունով բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է Հոլոքոսթի վերապրածներին օգնություն ցուցաբերելով եւ կրթալուսավորչական գործունեությամբ։ Ռասիզմի եւ անտիսեմիտիզմի դեմ պայքարի համար արժանացել է բազմաթիվ պետական ու միջազգային հեղինակավոր մրցանակների։