Ծեծկռտուք օրը ցերեկով՝ քաղաքի կենտրոնում (տեսանյութ)

Ծեծկռտուք օրը ցերեկով՝ քաղաքի կենտրոնում (տեսանյութ)

Րոպեներ առաջ Կորյուն-Աբովյան խաչմերուկում` Բժշկական համալսարանի անցումի հարևանությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, մոտ 7-8 երիտասարդներ ծեծի են ենթարկել մի քաղաքացու:

Մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դեմքը արնաշաղախ եղած և շորերը պատռված քաղաքացին արագ լքում դեպքի վայրը, քաղաքացիների վրա հասնելուց հետո ծեծող երիտասարդները ևս արագ լքել են դեպքի վայրը և շարժվել դեպի Բժշկական համալսարան:

Տեղում գտնվող քաղաքացիներից մեկը մեր թղթակցին պատմել է, որ մինչ այդ դեպքը այլ հատվածում էլ են ծեծել նույն քաղաքացուն, ապա կռիվը տեղափոխվել է Բժշկական համլսարանի անցումի հարևանությամբ: Ծեծկռտուքից անմիջապես հետո դեպքի վայր եկան պարեկային ոստիկանները, սակայն քիչ անց նրանք ևս հեռացան:

Մանրամասն՝ տեսանյութում