Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. ինչ են քննարկել եվրոպական գործընկերների հետ

Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. ինչ են քննարկել եվրոպական գործընկերների հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում։ 

Հանդիպումներ են կայացել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի հետ։

Աշխատանքային օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։
Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ քննարկման նյութ են դարձել Հայաստանի ու Արցախի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։ Իշխան Սաղաթելյանը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը, որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց։ Շեշտվել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։

Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաեւ «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

Իշխան Սաղաթելյանի այցը կավարտվի մի քանի օրից։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
05.07.2022 թ.