Թրամփի փաստաբանի հեռախոսը գաղտնալսել են չինացի ցանցահենները 

Թրամփի փաստաբանի հեռախոսը գաղտնալսել են չինացի ցանցահենները 

Նոր սկանդալ է առաջացել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ։ Համաձայն CNN-ի, Թրամփի առաջատար փաստաբաններից մեկի՝ Թոդ Բլանշի հեռախոսը գաղտնալսել են չինացի ցանցահենները։ Համաձայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների, անցյալ շաբաթ Բյուրոն տեղյակ է պահել Բլանշին, որ վերջինիս հեռախոսը գաղտնալսվում է։

Բացի այդ, ցանցահենները կարողացել են հասանելիություն ստանալ փաստաբանի որոշ ձայնային եւ տեքստային հաղորդագրությունների հանդեպ։ Այդ հաղորդագրությունները, սակայն Թրամփի հետ անմիջական կապ չեն ունեցել։ Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Թրամփի հետ կապված փաստաբանները դառնում են ցանցահենային հարձակումների թիրախ։ այս տարվա օգոստոսին նրա մեկ այլ փաստաբան՝ Լինդսի Խալիգանը եւս ենթարկվել էր ցանցահենային հարձակման, բայց արդեն իրանցի չարագործների կողմից։