Ալիևի հաղթանակն իր հիմքերն ունի. Փաշինյանի՝ չարենցավանցի աջակից

Ալիևի հաղթանակն իր հիմքերն ունի. Փաշինյանի՝ չարենցավանցի աջակից

Նիկոլ Փաշինյանն այսօր Չարենցավանում հանրահավաքից հետո որոշեց քայլերթ իրականացնել փողոցով: Քայլերթի ժամանակ մի տղամարդ բուռն էնտուզիազմով բղավում էր` Նիկո'լ, վարչապետ: Մի պահ դադարեցրել էր, երբ տեսավ` նկարում ենք, նորից որոշեց ոգևորությամբ «Նիկոլ, վարչապետ» գոռալ:

Նրան հարցրինք` կարո՞ղ է երեք պատճառ նշել, թե ինչու պիտի Նիկոլը վարչապետ լինի: 

«Առաջինը, որովհետև ինքը ժողովրդավար ա, երկրորդ` դեմոկրատ ա»,-փորձեց պատճառները թվարկել Չարենցավանի քաղաքացին:

Երբ հիշեցրինք, որ Ալիևը բռնապետ է, բայց մեզ հաղթեց պատերազմում, քաղաքացին ասաց. «Դա իրա հիմքերն ունի»:

 

Ի դեպ, հատուկ հարցրինք` բարձրագույն կրթություն ունի՞ և որտե՞ղ է աշխատում: Տղամարդն ասաց` բարձրագույն կրթություն ունի, բայց աշխատանք չունի:

Զրույցին հետո խառնվեցին քայլերթին մասնակցող այլ նիկոլականներ, որոնք սկսեցին մեզ մեղադրել ծախված լինելու մեջ ու ամբողջ հոգով պաշտպանել Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասն` տեսանյութում