Այո, մեզ անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների տեղակայումը

Այո, մեզ անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների տեղակայումը

Այո, մեզ անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների տեղակայումը: Մեզ այդ հարցն անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում։ Այս պահին քննարկումների դետալների մեջ չեմ մտնի, բայց կարձանագրեմ, որ հանրութան շրջանում եղած անհանգստությունները կան նաև մեր քաղաքական թիմում։ Ես կարծում եմ, որ մեր հանրությանն անհանգստացնում է ոչ թե այն, որ մեր սահմանապահների թիվը փոքր է, այլ այն, որ սահմանապահներն այնտեղ թիվ ունեն: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել է   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«6 տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ են ի հայտ եկել։ Յուրաքաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի դատողություն»,- ասել է նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչու միայն վեց տարի անց հասկացան, որ ռուս խաղաղապահները խնդրահարույց են: