Չեմ կարծում՝ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Չեմ կարծում՝ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ձերբակալության մասին լուրերին:

Միքայելյանը նշել է, որ չի կարծում, որ մարտական ուղի անցած Կարապետյանը հայի վրա կրակելու հրաման կտար, ինքը չի հավատում դրան:
«Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա, որ իր կյանքը դրել է մեր ժողովրդի, մեր պետության, պետականության ու Արցախ աշխարհի համար: Ես չեմ հավատում նման բանի», – ասել է Միքայելյանը: