Նախատոնական կամայականություն

Նախատոնական կամայականություն

Օրեր առաջ ոստիկանությունը զգուշացրել էր Հանրապետության հրապարակ մտնող փողոցները փակելու իր մտադրության մասին։ Սակայն այս պահին ոստիկանությունը կամայականության խրախճանքի մեջ է. արգելափակել է նաեւ շրջակա բակերով իրենց տուն վերադառնալու մարդկանց  հնարավորությունը:

Ոչ մի խնդրանք, բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ չի համոզում նրանց։ Չի կարելի ու վերջ։ Մտածում եմ՝ որքան օգտակար կլինեին այս համազգեստավոր կտրիճները Գորիս-Կապան ճանապարհին։  Բայց ավաղ, նրանք զբաղված են խաղաղ Երեւանցիներին անհարմարություն պատճառելու գործով։ Ու հոգ չէ, որ նրանց պատ համառությունը հարուցում է իշխանության միակ պատասխանատու Փաշինյանի հասցեին անեծքն ու հայհոյանքը։

Դիցուք, Ժամը 21-ից 1087 համարակալմամբ ոստիկանական մեքենան (պարզեցինք ոստիկաններից մեկի ազգանունը՝ Լալայան) փակել է Մաշտոցի պողոտայից Բուզանդի փողոց մուտքը։ Փնթի ու անմիտ ոստիկանական կամայականություն, թե Անկախության տոնը փչացնելու նախապես ծրագրված սադրանք։ Երկու դեպքում էլ՝ անպատվաբեր արարք։ Կարելի է կռահել, թե սեպտեմբերի 21-ին ինչ են բերելու մարդկանց գլխին։ Կա ապագա։

Անի Առաքելյան