Ինչի համար է մեկուսացել , թող գա մեզ պատասխան տա. զինծառայողների ծնողները նստացույցի են պատրաստվում
Արցախում ծառայող զինվորների ծնողներն ու հարազատները շարունակում են ակցիան կառավարության մոտ, պահանջում են պատերազմի մասնակից իրենց որդիներին զորացրել։
Քիչ առաջ ծնողներին հանդիպելու եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, տեղեկացրեց, որ Փաշինյանը ինքնամեկուսացել է , քանի որ Մոսկվա պետք է մեկնի։
Ծնողները պնդեցին, որ դա իրենց արդեն շատ քիչ է հետաքրքրում, քանի որ համբերության բաժակն արդեն լցվել է։ Ծնողները ասացին, որ պատրաստվում են անգամ նստացույց իրականացնել կառավարության շենքի դիմաց ։
«Մեկուսացե՞լ է, ինչի համար է մեկուսացել, թող գա մեզ պատասխան տա, հետո ուր ուզում է թող գնա, արդեն հոգնել ենք։ Ինքը գիտեր, որ այսօր պիտի մեզ վերջնական պատասխան տար, ամեն անգամ մեզ խաբում են, մեկուսանում։ Գոնե արձակուրդ թող տան»,- ասաց զինծառայողներից մեկի մայրը։
Կարծիքներ