Чья бы корова мычала, а твоя бы молчала 

Чья бы корова мычала, а твоя бы молчала 

Լրահոսից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է. «Հրթիռային հարվածները, որոնք ռուսական զորքերը իրականացրել են Ուկրաինայի տարածքում խոր անհանգստություն են առաջացրել եւ անընդունելի են: Տեղի ունեցածը աչքի առաջ ունենալով, Թուրքիան հաստատում է իր վճռական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Հենց այսպես: Կարծես, «երեկ» չէր, որ գործադրելով ՆԱՏՕ-ի պոտենցիալը, օգտագործելով ուկրաինական ֆոսոֆորային ռումբերը, Թուրքիան ցեղասպանում էր արցախահայերին: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե հայուհուն անդամահատել են ազերիները, գերիներին ՀՀ-ում գնդակահարել են նրանք, ապա այդպիսիները կույր են, խուլ են: 

Այս թուրք դիվանագետը լավ էլ գիտի, թե ինչ արնախում ցեղի է պատկանում ինքը: Ու համարձակվում է հաթաթա տալ Ռուսաստանին: Ռուսաստանը, անշուշտ, որևէ մեկի օգնության ու կարեկցանքի կարիքը չունի, բայց այս դիվանագետը նաև տեղյակ չէ, որ իր այդ հայտարարությամբ ի չիք դարձրեց Էրդողանի խնդրանքն առ Ռուսաստան՝ հետաձգել մատակարարված գազի դիմաց վճարումները: 

Աշխարհի ստեղծումը ու նաև «աշխարհակարգի» ձևավորումն ինչպե՞ս է եղել: Նախ եղել են թուրքերը, հետո նրանց պատվերով Մուհամեդը ստեղծել է իսլամը, հետո թուրքերը ստեղծել են դիվանագիտությունը: Բոլորին հայտնի են այս դիվանագիտության թակարդները, բայց չգիտես թե ինչու, բոլորը հաճույքով են ընկնում թակարդը, վայելում թուրքական երեսպաշտության ու հատկապես թուրքական յաթաղանի պատճառած հաճույքները: Այդ հաճույքները մեծագույն հաճույքով ըմբոշխնում են նաև ռուսները. դրա փայլուն օրինակը վերջերս խոցված ռուսական ռազմական օդանավը և զոհված օդաչուն են:
Eenjoy yourself! 

Գագիկ Վարդանյան