Ապշած եմ դիվանագետների վրա. տեսնում են՝ ոնց են երկիրը քոքից սղոցում, բայց բերանները փակ են

Ապշած եմ դիվանագետների վրա. տեսնում են՝ ոնց են երկիրը քոքից սղոցում, բայց բերանները փակ են

Չկա աշխարհի վրա ազգ կամ պետություն, որ ինչ-որ պահի իր պատմական ժամանակաշրջանում չի ունեցել հաղթանակներից բացի պարտություն։ Բայց կա շատ կարեւոր մի հարց, մենք որպես ազգ, որպես պետություն, բանակը, ժողովուրդը պարտվե՞լ ենք, թե՞ մեզ տարել են ստորացուցիչ պարտության, տարել են դավաճանաբար։Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Կարեն Բեքարյանը։

«Ես ապշած եմ մնում մեր դիվանագետների վրա, որ հիմնական մասը այս ողջ ընթացքում հասկանալով ոնց են երկիրը քոքից սղոցով սղոցում ու բերանները փակ է մինչեւ այսօր։ Ինչպե՞ս կարող էր դիվանագիտական ճամբարներում հասնել նրան, որ տարիներ ի վեր ղարաբաղյան կարգավորման գործընթացում կառուցողական, հասկանալի, ընկալելի Հայաստանի դիրքորոշումը բերել նրան, որ Ադրբեջանը լինի ընկալելի, իսկ Հայաստան ներկայացնողը ընկնի գժի կանխավարկածի տակ, որ բոլորն ասեն՝ գիժ է։ Նույն օրվա մեջ 20 տարբեր բան է խոսում։ Այն քաոսն է սարքել, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից՝ աշխարհի հզորագույն 5 երկրներից 3-ը նայեն իրար երես ու ասեն՝ մեզ ապուշի տե՞ղ է դրել։ Ո՞նց կարող էր դրան հասնել, ձեր կարծիքով պատահականությա՞մբ։ Ո՞նց կարող էր բոլոր ուղղություններում հարաբերություններն այն կարգի քայքայել, որ ոչ կարողանաս հույս դնել ռազմավարական դաշնակցիդ վրա, ոչ կարողանաս հույս դնել անկախությունիցդ ի վեր բարեկամ Ֆրանսիայի վրա, ոչ ԱՄՆ-ի վրա։ Ո՞նց քայքայես ամեն ինչը, մերկացնես քո երկիրն ու ժողովրդին, տանես թշնամու մատաղ անես»,- ասաց Բեքարյանը։