Խմիչքներ, որոնց օգտագործումը խորհուրդ չի տրվում շոգ եղանակին

Խմիչքներ, որոնց օգտագործումը խորհուրդ չի տրվում շոգ եղանակին

Շոգ եղանակին թույլատրելի է խմել միայն զովացնող ըմպելիքներ։ Ոչ մի դեպքում չի կարելի խմել չափազանց սառը կամ գոլ (տաք) ջուր։ Այս մասին «Звезда» ՀԸ հետ զրույցում հայտարարել է ռուս սրտաբան Վլադիմիր Խորոշեւը։

Բացի այդ, նա խորհուրդ է տալիս շոգ եղանակին խուսափել գազավորված ըմպելիքներից, անուշահամ գազավորված ըմպելիքներից, քանի որ դրանք կարող են վնասակար ազդեցություն ունենալ հիպերտենզիա ունեցող, կամ ինֆարկտ կամ ինսուլտ հաղթահարած մարդկանց մոտ՝ բերելով գլխուղեղի արյան շրջանառության սուր խաթարման։