Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն այցելել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն այցելել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին այցելել է Ուկրաինա։

Այս մասին Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։

«Խոսքերը բավարար չեն։ Խոսքերը ձմռանը լույս չեն վառի: Խոսքերը չեն պաշտպանի ռուսական հրթիռներից։ Մեծ Բրիտանիան ոչ միայն խոսում է այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, այլ կոնկրետ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի պաշտպանությանը։ 
Շնորհակալություն Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին Կիևում ինձ հետ հանդիպման համար»,- ասել է նա։