Կրակոցներ քրիստոնեական եկեղեցում

Զինված տղամարդը հրազենային կրակ է բացել Շրի Լանկայի Մանամպիտիա քաղաքի քրիստոնեական եկեղեցում, որը գտնվում է մայրաքաղաք Կոլոմբոյից 160 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Համաձայն Times of India պարբերականի, դեպքը տեղի է ունեցել ամսի տասնութի երեկոյան։ Տեղի ոստիկանության տվյալներով, վնասվել են եկեղեցու լուսամուտների ապակիները։ Բարեբախտաբար մարդիկ չեն տուժել։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախնական քննության համաձայն, արարքի պատճառը կարող է լինել եկեղեցու հովվի հանդեպ հանցանքի ենթադրյալ կատարողի ունեցած անձնական հակակրանքը։Նշենք, որ ներկայումս Շրի Լանկայում կրոնական բոլոր օբյեկտներն ու պաշտամունքային կառույցները գտնվում են ուժեղացված հսկողության ներքո։
Կարծիքներ