Ինչու՞ է ՌԴ-ն զորքերը ետ քաշում Ֆինլանդիայի սահմանից

Ինչու՞ է ՌԴ-ն զորքերը ետ քաշում Ֆինլանդիայի սահմանից

Ռուսական ցամաքային զորքերի կայազորներն ու ռազմակայանները ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիայի հետ սահմանի մոտ գրեթե դատարկ են՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համար զինվորներ և տեխնիկա տեղափոխելուց հետո, չնայած Կրեմլի պաշտոնական հայտարարություններին՝ դաշինքի հետ սրվող առճակատման մասին։

«Միջին հաշվով տեխնիկայի և զինվորների 80 տոկոսը վերաբաշխվել է Ուկրաինայի պատերազմի համար», - հայտնում է Yle-ն՝ վկայակոչելով ֆիննական ռազմական հետախուզության բարձրաստիճան աղբյուրը։

Yle-ն վերլուծել է Ֆինլանդիայի հետ սահմանի մոտ գտնվող մի քանի ռուսական ռազմաբազաների արբանյակային պատկերները և արձանագրել այնտեղ տեխնիկայի զգալի նվազում:

Միաժամանակ Պետրոզավոդսկում ռուսները նոր անգարներ են կառուցում, որոնք կարող են օգտագործվել ռազմաճակատում վնասված սարքավորումները վերանորոգելու, ինչպես նաև տարիներ շարունակ բաց երկնքի տակ պահված սարքավորումները վերականգնելու համար։